Search
Close this search box.

Երբեմն դժվար է լինում ներել, անգամ ներել սովորելն է դժվար շատերի համար. ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Երբ առավոտյան արթանում ենք քնից, ամեն մեկս ինչ-որ տեղ ենք շտապում և երբեմն անհարկի շտապողականությունից մոռանում ենք նայել մեր շուրջը…

Իսկ մեզ շրջապատող մարդիկ այնքան նման ու մեզանից այնքան տարբեր են… նրանք բոլորն էլ մեզ նման են ապրում ու երազում. մեզ նման երջանկություն են փնտրում…
Երբ մենք առավոյան արթնանում և գնում ենք աշխատանքի, սկսում ենք տրտնջալ ու բողոքել: Բողոքում ենք, որ քիչ ենք քնում, չենք հանգստանում, անընդհատ խոսում ենք մեր մարմնի «ցավերից»…

Երբեմն էլ սկսում ենք բողոքել մեր կյանքից, մեր հարազատներից ու ընկերներից: Ցավալի է, երբ անհարկի կռվում ու հեռանում ենք մեր սիրելիներից. հաճախ կոտրում ենք նրանց սրտերը, վիրավորում ու նեղացնում ենք: Էլ ավելի ցավալի է, որ երբեմն դժվար է լինում ներել, անգամ ներել սովորելն է դժվար շատերի համար:
Ու մոռանում կամ պատվից ցարծ ենք համարում մեր հարազատներին ու ընկերերին ասել, թե ինչքան ենք նրանց սիրում…

Սեր ու ջերմություն բոլորիդ…

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյան

Please enter a valid URL