Auroranews.am-ը ահազանգեր է ստացել, որ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պարեկային ծառայողները ժապավենով սահմանազատել են տարածքը: Տարածքում կա նաև շտապօգնության ավտոմեքենա: Քաղաքացին նշեց նաև, որ շինությունից մարդկանց տարհանում են:
Կապ հաստատեցինք Ոստիկանության հետ, որտեղից նշեցին, որ նշված տարածքում ոստիկանները իրենց իրավասությունների սահմանում իրականացնում են գործողություն: Հարցի` արդյոք արտակարգ դեպք է գրանցվել, նշեցին` ոստիկաններն իրենց իրավասությունների սահմանում գործողություններ են իրականացնում:
Auroranews.am-ը կապ է հաստատել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Այնտեղից նշեցին, որ որևէ ահազանգ ԱԻՆ-ը չի ստացել:
Այնուամենայնիվ մամուլում տեղեկություն է տարածվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։ Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը նման ահազանգ չի ստացել: