Irakanum.am-ը գրում է. Նոյեմբերի 21-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում մահացած ծննդկական Կարինե Մուսայելյանի հարազատները պնդում են Կարինեն ու նորածինը մահացել են բացառապես բժշկուհու անփույթ աշխատանքի պատճառով։ Irakanum.am-ի հետ զրույցում մահացած ծննդկանի ամուսինը՝ Արայիկ Ջուլհակյանը պատմեց, որ կնոջ ու երեխայի մահվան մեղավորը ԲԿ-ի բժշկուհի Կարինե Հովհաննիսյանն է։ «Նոյեմբերի 21-ին կինս, ով հղիության ընթացքում գրանցված էր Շենգավիթ ԲԿ-ում, մանկաբարձ- գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի մոտ, որը ընտրվել էր որպես ծննդաբերությունը վարող բժիշկ, էդ օրը առավոտյան 04:30-ի սահմաններում կնոջս մոտ սկսվում է ծննդաբերական ցավերը, և նախորոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 05:47-ի սահմաններում կինս զանգահարել է Կարինե Հովհաննիսյանին և զգուշացրել, որ գնում է ԲԿ»,- պատմեց Արայիկ Ջուլհակյանը, հավելելով, որ դրանից անմիջապես հետո կնոջ հետ միասին գնացել են ԲԿ։ «Անցնելով որոշ հետազոտություններ հերթապահ բժշկի մոտ 6:30 կինս ընդունվում է ԲԿ ծննդաբերելու նպատակով»,- ասաց Ա․ Ջուլհակյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո պարբերաբար կնոջ հետ հեռախոսային կապի մեջ է եղել, ճշտելու համար արդյո՞ք ծնունդն ընդունող բժիշկը ժամանել է, թե ոչ։ Մոտ երկու ժամ անց, 08։00-ի սահմաններում, դարձյալ կնոջից փորձել է տեղեկանալ բժշկուհու գալու մասին, և ստացել է պատասխան, թե Կարինե Հովհաննիսյանը կգա միայն քսան րոպե անց։
Արդեն ժամը 11:21-ին ծննդկան Կարինե Մուսայելյանը, ըստ ամուսնու զանգահարում է իր եղբորը՝ Նարեկ Ջուլհակյանին և հայտնում, որ շտապ գա ԲԿ, որովհետև լավ բան չի եղել և եղբոր կողքին լինի, մինչ բժշկուհին կտեղեկացնի։ Արայիկ Ջուլհակյանը ԲԿ-ի ճանապարհին կապնվում է բժշկուհու հետ, վերջինս հայտնում է, թե պտուղը ունեցել է կյանքի հետ անհամատեղելի արատ և ծնվելուց հետո մահացել է։ «Եղբայրս ասում է, որ դա չի կարող պատահել, քանի որ հղիությանն 9 ամիսների ընթացքում կատարված հետազոտությունները պտղի մոտ ոչ մի արատ չեն հայտանաբերել, որից հետո բժշկուհու ձայնը սկսում է կտրտել,ասածները դառնում են անհասկանալի և եղբայրս շտապում է Շենգավիթ ԲԿ՝ տեղում պատասխանները ստանալու նպատակով»,- շարունակեց Արայիկ Ջուլհակյանը։ Կատարվածի մասին, ապա ինքն է տեղեկանում, պարզաբանումներ պահանջում բժշկուհուց, որից հետո Կարինե Հովհաննիսյանն իրեն ասում է, թե իբր նման դեպքեր լինում են, որ արատը հնարավոր չի լինում հայտնաբերել հղիության ընթացքում և միայն ծնվելուց հետո է ի հայտ գալիս։ ԲԿ-ում հորը ցույց են տվել մահացած երեխային, ասելով՝ «սա է ձեր երեխան, մենք չէինք ուզում, բայց այդպես ստացվեց։ Այդ ընթացքում ըստ Ջուլհակյանի ինքը ընդահատում է խոսակցությունը, պահանջելով, որ տեսնի կնոջը։ Ի պատասխան հայտնում են, թե դա այս պահին հնարավոր չէ, քանի որ Կարինե Մուսայելյանը արյունահոսում է, և նրան պետք է տանեն վիրահատության։ Ամուսինը միջանցքում տեսնում է կնոջը, բերանն ամբողջությամբ արյան մեջ՝ անգիտակից վիճակում։ Մինչ այդ էլ ըստ նրա եղբայրն արդեն իսկ զանգահարած է լինում ոստիկանություն, հայտնելով՝ երեխայի մահվան մասին, մինչ ոստիկանների ժամանելը իրեն հայտնում են, որ կնոջն արյուն է պետք, որը պետք է բերի արյունաբանական կենտրոնից։ Նա վերցնում է արձանագրությունը և շտապում։ Այդ ժամանակ նրա պատմելով եղբայրը տեղեկանում է, որ Սուսաննա Մանուկյանի արյան կարգը համապատասխանում է, ու առաջարկում է բժշկուհուն չսպասել և հիմա արյան պակասը լրացնել, սակայն ստանում է բացասական պատասխան։ Պնդելուց հետո համաձայնում է, բայց երբ գալիս է գործըթնացն իրականացնելու ժամանակը, մեկ ուրիշ բժշկից տեղեկանում են, որ արյան խնդիր չկա։ Արայիկ Ջուլհակյանը ԲԿ է վերադառնում ժամը 13:50-ի սահմաններում, նրան հրավիում են գլխավոր բժշկի մոտ։ Դա լինում է արդեն ժամը 14:30-ի սահմաններում, երբ արդեն ոստիկանները ևս ժամանած են լինում։ Նրան հրավիրում են ոստիկանության բաժին հաղորդում տալու համար, բայց այդ պահին հրաժարվում է, ասելով, որ կնոջ վիճակը ծանր է։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում