Search
Close this search box.

Տարդրամի փոխարժեքն այսօր

Հայաստանի արժութային շուկայում եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 29-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,17 դրամ միջին կշռված գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397,83 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 401.25 դրամ է, գինն ավելացել է 1.55 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 416.22 դրամ միջին գնով, ինչը 0.68 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.21 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.73 դրամ միջին գնով, նոյեմբերի 28-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.02 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 461.47 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.47 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,64 դրամով՝ կազմելով 487,22 դրամ։

Please enter a valid URL