Search
Close this search box.

«Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց

«Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դաշինքից դուրս գալու մասին հայտարարությունը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:

Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:
Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»:

Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը վայր են դնում պատգամավորական մանդատները:

Please enter a valid URL