Search
Close this search box.

Ինչ է պայմանավորվել Ալիևը Պրահայում․ Մարուքյանը մանրամասնում է

Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։ Այս մասին իր Twitter-յան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Բրյուսելում Էմանուել Մակրոնի եւ Շառլ Միշելի հետ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ Հայաստանը պայման է դրել, որ հանդիպմանը պետք է մասնակցի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Please enter a valid URL