Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի Կիրովոգրադի եւ Նիկոլաեւի մարզերում, ինչպես նաեւ Խերսոնի մարզի՝ Կիեւի վերահսկողության տակ գտնվող հատվածում, վկայում են երկրի թվային փոխակերպման նախարարության օդային տագնապների առցանց քարտեզի տվյալները:
Նախարարության օդային տագնապների առցանց քարտեզը նշված շրջաններում կարմիրով է նշված, նշվում է, որ «ահազանգը հայտարարվել է այսօր՝ ժամը 18: 45-ին»: