Search
Close this search box.

13 որդի… 13 զինվոր… 13 լույս, որ իրականում ավելի պայծառ են ու վառ, քան Երեւանի փողոցներում տեղադրվող ձեր բոլոր զանգուլակները.Աշոտյան

Այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել մեր տղաների 13 աճյուն։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այդ տղերքը զոհվել էին դեռեւս սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիային դիմակայելիս։

Կռիվ են տվել հայրենիքի պաշտպանության համար, մեր խաղաղ կյանքը ապահովելու համար, մեզ համար։

Զոհվելիս հաստատ չգիտեին, որ հայ հասարակության մի զգալի մասի համար դա ընդհանրապես կարեւոր չի։

Որ Հայաստանի իշխանություններն ավելի անձնուրաց ջանքեր են գործադրում Երեւանի «տոնական» լուսավորության ուղղությամբ, քան տղաների աճյունները ժամանակին վերադարձնելու եւ հիշատակը հարգելու համար։

Որ Հայաստանում միայն պաշտոնական տվյալներով սեպտեմբերին զոհված 200-ից ավել տղերքի հիշատակին այդպես էլ սգո օր չհայտարավեց։

Որ ազգ-բուդ ռազմավարության շրջանակներում կյանքի են կոչվում ամենաանբարո, կեղծ, մոլորեցնող հնարքները, այդ թվում՝ Հ1-ի ուղեղների լվացման ապատեղեկացնող մեքենայություններով։

13 որդի… 13 զինվոր… 13 լույս, որ իրականում ավելի պայծառ են ու վառ, քան Երեւանի փողոցներում տեղադրվող ձեր բոլոր զանգուլակները»,- գրել է Աշոտյանը։

Please enter a valid URL