Արթուր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ ա տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ՝ Էռնեստ Հովհաննիսյանը Նոր Նորքից։ Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, նետվե՞լը, նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետեւանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ-ների ու իրավապաշտպանների ուշադրությունը»:
Զինվորի՝ հոսպիտալում գտնվելու լուրը, հաստատել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հանգամանքները ճշտվում են: