Search
Close this search box.

Կնոջ մոտ քաղցկեղ է ախտորոշվել և նույն օրը բուժվել

ԱՄՆ Տեխաս նահանգի 61-ամյա բնակչուհի Էյպրիլ Բուդրոն պարզել է, որ քաղցկեղ ունի և նույն օրը բուժել այն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը ։

Բուդրոն երեք անգամ բուժվել է քաղցկեղից՝ 1984 և 1985 թվականներին նա ունեցել է Հոջկինի լիմֆոմա, իսկ 2002 թվականին՝ կրծքագեղձի քաղցկեղ։ Դրանից հետո նա պարբերաբար բուժզննում է անցել, համակարգչային տոմոգրաֆիա։ Հունվարին հաջորդ պլանավորված հետազոտության ժամանակ բժիշկները Բուդրոյի թոքում հանգույց են հայտնաբերել։ Մի քանի ամիս անց նա վերադարձավ հիվանդանոց և թեստավորվեց: Նրան վաղ փուլում ախտորոշել են թոքերի քաղցկեղ։ Հիվանդի խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել հիվանդության մասին և որևէ ախտանիշ չի նկատել։ «Ես շնչահեղձություն ունեի, բայց չգիտեի, որ դա քաղցկեղ է: Ես պարզապես մտածում էի, որ ծերանում եմ»,- հիշում է նա:
Բժիշկները որոշել են անմիջապես վիրահատել Բուդրոին։ Օգտագործելով գերբարակ կաթետեր՝ վիրաբույժները փոքր կտրվածքներ են արել և հեռացնել ուռուցքը ախտորոշումից ընդամենը ժամեր անց: Հաջորդ օրը հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա ցավազրկողներ է ընդունել և երեք օր հետո լիովին ապաքինվել է։ «Ես կսմթում եմ ինձ, քանի որ չեմ կարող հավատալ, որ այս ամենը ճիշտ է: Ամեն ինչ այնքան պարզ էր՝ առանց ճառագայթման և քիմիաթերապիայի»,- լրագրողներին խոստովանել է Բուդրոն։

Please enter a valid URL