Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն լրագրողներին ասել է, որ բժշկական հետազոտության արդյունքում Սաակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ է հայտնաբերվել։
«Մենք դեռ եղունգների անալիզի պատասխանը չենք ստացել, այսօր կլինի: Բայց հեռախոսով պարզվեց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել Է մեկ այլ նյութ՝ մկնդեղ», — ասել է նա։
Խաչապուրիձեի խոսքով, այսօր Սաակաշվիլին կմասնակցի դատական նիստին` իր կողմից Վրաստանի պետական սահմանը խախտելու գործով։ Առողջական ծանր վիճակի պատճառով նրան պատրաստվում են հատուկ աթոռով բերել։