Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերին:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, անդրադարձ է եղել խաղաղության պայմանագրի բանակցությունների նպատակով երկու երկրների արտգործնախարարների՝ Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությանը։
Բարձր է գնահատվել այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մշտական ուշադրության ներքո է պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը: