Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բոյով, ջանով 3-4 տղամարդ ծեծում էին երեխուն»․ մանրամասներ՝ ինչպես են պարեկները դաժան ծեծի ենթարկել անչափահասի

Նոյեմբերի 26-ին Լոռու մարզի մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի էին ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից:

«Անկյուն+3» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում միջադեպից տուժած քաղաքացին պատմել է, որ այդ պահին իրենք եղել են ավտոտեխսպասարկման արհեստանոցում․ «Էն տեսա, որ երեխու վրա գազ են փչում, 3-4 հոգով երեխու մեջքին էին տալիս, բոյով, ջանով 3-4 տղամարդ երեխուն ծեծում էին, դրանից հետո ես իմ գործողությունները չեմ հիշում՝ ինչ եմ արել, ոնց եմ արել․․․ ու էն եմ հիշում արդեն, որ 25-30 հոգով գազը փչում էին, խփում։ Երեխեն ընկել էր կոմայի մեջ, լավ չէր․․․»։

Արցունքաբեր գազի ու սուր ցավերից առաջացած շոկի ազդեցության տակ տուժողները շատ բան չեն հիշում․ անչափահասը, ով առողջական խնդիրներ ունի, պատմել է, որ պարեկների կողմից ծեծի է ենթարկվել նաև մեքենայում՝ ոստիկանական բաժանմունք տեղափոխման ճանապարհին։

Դեպքին անդրադարձել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե վարդանյանը: Ինչպես իրեն հայտնել է ահազաքնգած քաղաքացին` միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել:

«Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ (մեկ տասնյակից ավել), ովքեր, ըստ քաղաքացու, դաժան բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ:

Բռնության հետևանքով 2 քաղաքացի` այդ թվում նաև տարեց քաղաքացու անչափահաս թոռը բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում:

Ըստ քաղաքացու, այսօր ոչնչացվել են նաև միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը, իսկ իրենց հորդորել են որևէ կերպ չբարձրաձայնել դեպքի մասին»:

Դեպքի առթիվ քրեական վարույթ է սկսել:

Please enter a valid URL