Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի մեկնարկային կազմում մասնակցում է Քաթարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Մեքսիկայի ընտրանու դեմ խաղին։
Մեսսին աշխարհի առաջնությունում անցկացրած հանդիպումների քանակով հավասարվել է Դիեգո Մարադոնային. ՊՍԺ-ի ֆուտբոլիստի համար Մեքսիկայի հետ հանդիպումը 21-րդն էր մրցաշարում՝ Արգենտինայի հավաքականի կազմում։
Արգենտինայի հավաքականին սպառնում է ժամանակից շուտ կորցնել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։ Դա տեղի կունենա, եթե հարավամերիկացիները խմբային փուլի երկրորդ տուրի խաղում պարտվեն Մեքսիկային։ Այս սցենարով Արգենտինան կունենա 0 միավոր, մրցակիցը՝ 4։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել։