Վերջին շրջանում քննարկվում է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը մինչև 15 տարի երկարաձգելու հարցը. հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանը նման առաջարկ էր արել։
Radar Armenia-ն փորձել է ճշտել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումը խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարարաձգման առաջարկի մասին։
Ի պատասխան՝ դեսպանատնից փոխանցել են. «Միացյալ Նահանգները 2020թ․ հրադադարի հայտարարության կողմ չի եղել, ուստի հարցը խնդրում ենք ուղղել կողմերին»։