ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմաբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը` այն սուտ որակելով։
Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որում նշված է, որ ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում նախապատրաստված նյութերում առկա են փաստական տվյալներ առ այն, որ ծնողներից մեկը պաշտոնեական կեղծիք է կատարել։
«Տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իրավասու լինելով գրանցել ծնունդներ և տրամադրել այդ կապակցությամբ ծննդյան վկայականներ, հաստատապես տեղեկացված լինելով, որ դուստրը ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 22-ին, անձնական այլ դրդումներով, ծննդյան օրն առավել նշանավորելու, այն ՀՀ պետական և ազգային տոներից մեկին` ՀՀ անկախության տոնի օրվան համապատասխանեցնելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ծննդյան վկայականում գրված է, թե իբր Աննա Մկրտչյանը ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 21-ին` այս կերպ պատրաստելով և հանձնելով ակնհայտ կեղծ տեղեկություն պարունակող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ծննդյան վկայականը»,– ասված է որոշման մեջ։
«Ծննդյանս ժամերին էլ խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Մանկապարտեզիս բացակայությունների մասին ինֆոները դեռ ստուգվում են։ Հասկանում եմ, որ խայտառակությունը «ջրել» է պետք, բայց չի «ջրվելու»»,– գրել է Աննա Մկրտչյանը։
ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ պատգամավորին հարցաքննության կանչելու պատճառը դպրոցական տարիներին Աննա և Հայկ Մկրտչյաննների մոր` Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումն է։