Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բելառուսի գործընկերոջ մահվան կապակցությամբ։
Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան էջում։
«Խորապես ցնցված եմ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի մահվան լուրից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչի հարազատներին ու ընկերներին»,-նշված է գրառման մեջ։