Չեչնիայի նախագահ Քադիրովը սելֆի է հրապարակել Պուտինի հետ և պատմել, թե ինչպես է անցել հանդիպումը:
«Մենք քննարկել ենք չեչենական ստորաբաժանումների մասնակցության հարցը Ուկրաինայում։ Զեկուցել եմ Չեչնիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի ազգային գվարդիայի նոր ստորաբաժանումների հաջող համալրման մասին այն մարտիկներով, որոնք արդեն ունեն մարտական գործողություններին մասնակցելու փորձ:
Նրանք գտնվում են առաջնագծում և կատարում են հատուկ գործողությունների հրամանատարության մի շարք ռազմավարական խնդիրներ։
Զեկուցել եմ նաեւ ստորաբաժանումների տեխնիկայի մատակարարման, մարտավարական հնարավորությունների մասին», գրել է Քադիրովը: