Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Ալավերդցի Վահագն» մականվամբ քրեական հեղինակությունը ձեռնաշղթայված տեղափոխվեց ՀՀ քննչական կոմիտե

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխվեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, բազմաթիվ քրեական պատմություններով հարուստ, «Ալավերդցի Վահագն» մականվամբ Վահագն Աբգարյանը։

Վերջինս քննչական կոմիտե տեղափոխվեց ձեռնաշղթայված վիճակում, որտեղից էլ տղափոխվելու է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ով կասկածվում է 2017 թվականին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ։

Նրա աջ ձեռքը համարվող, Ալավերդիում հայտնի «Արկո» մականունով Արթուր Մնացականյանը նույնպես ձերբակալվել է սպանությանը օժանդակելու, իսկ մյուս կասկածյալ Արմեն Հարությունյանը՝ սպանությանը անդամակցելու կասկածանքով։

Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք նույնպես տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտե։

Please enter a valid URL