ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործմանն ուղղված հետագա քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վրա:
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել էին Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։