Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախն ինձ համար կարմիր գիծ է». Ինչ է ասել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ RTVI-ի եթերում

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Արցախ մեկնելու որոշման, Արցածի հանրապետության պետնախարար նշանակվելու, կառավարությունում վերադասավորումների, Արցախի կառավարության գործունեության բարեփոխման ծրագրերի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին:

Արցախի հարցի վրա ուշադրություն հրավիրելու և Ադրբեջանում հայատյացության մասին

Արցախի պետնախարարը հիշեցրել է, որ սա իր նոր կարգավիճակով առաջին զրույցը չէ ռուսական լրատվամիջոցների հետ։ Ավելի վաղ նա հարցազրույց է անցկացրել Իլյա Դորոնովի հետ РБК-ի համար, որը չի հրապարակվել լրագրողի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների պատճառով։ «Այնպիսի ագրեսիվ միջավայրում, այնպիսի կոշտ դիմակայության և այնպիսի հայատյացության մեջ, որ նույնիսկ տեսակետ արտահայտելն անհնար է, և ռուս լրագրողը հարձակման է ենթարկվում» … «Սա աղաղակող փաստ է, որ թույլ չտանք այսօրվա աշխարհում խոսել շատ կարևոր բաների մասին, այդ թվում՝ ինչպես ենք կառուցելու աշխարհը», – ասաց Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ այժմ ավելի լավ և ավելի խորն է հասկանում, թե ադրբեջանական հասարակության մեջ որքանով է անհանդուրժողականություն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում։ Նա խոսել է իր նշանակումից հետո ղարաբաղյան հարցի վրա ուշադրություն հրավիրելու կարևորության մասին «Ես ուրախ եմ, որ արել եմ այդ քայլը, որովհետև իմ գալով Արցախի թեման, որն Ադրբեջանի համար իդեալական կլիներ, որ բոլորը մոռանային, ավելի արդիական դարձավ, դարձավ օրակարգ։ Այս առումով, ես ուրախ եմ, որ Արցախը և այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, քննարկման թեմա է դառնում և՛ ռուսական, և՛ հայկական, և՛ ադրբեջանական, և՛ համաշխարհային մամուլում», – ընդգծել է Վարդանյանը։

Please enter a valid URL