Search
Close this search box.

Ոստիկանության զգուշացումը՝ վարորդներին

Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ է առաջացրել վարորդների համար:

Որպեսզի խուսափենք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց ծանր հետևանքներից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները և ցուցաբերել բարձ պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ:

Հորդորում ենք չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով:

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։

Please enter a valid URL