Ամերիկացի ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է իր վրա Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
45-ամյա երաժիշտը, ով անցյալ շաբաթ հայտարարեց 2024 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահին հատկապես բարկացրել է այն, որ ինքը Թրամփին խնդրել է լինել իր փոխնախագահը:
Քանյե Ուեսթն իր և Թրամփի հանդիպման մասին պատմող տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր էջում, որն օրերս էր վերականգնվել արգելափակումից հետո:
Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին անցյալ շաբաթ հայտնել էր նաև Դոնալդ Թրամփը: