Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչը բղավել է նրա վրա՝ ասելով, որ ռեփերը կպարտվի 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում, իսկ դրա դիմաց Ye-ն նրան առաջարկել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։
«Սեղանի մոտ նստած Թրամփը սկսեց բղավել՝ ասելով, որ կպարտվեմ»,- ասել է Քանյե Ուեսթը
Այսպիսով, եթե այս թիմը հաղթի, Քանյե Ուեսթը կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը, իսկ Թրամփը՝ 50-րդ փոխնախագահը։
Քանյե Ուեսթն և Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում։