Shamshayn.com-ի տեղեկացմամբ՝ տսանյակ քաղաքացիներ արդեն 3 օր է, հայտնվել են անօգնական և արհամարհված վիճակում. «400-500 մեքենա շուրջ 3 օր է, արգելափակված է Թբիլիսիից մոտ 40 մետր հեռավորության վրա: Ճանապարհը փակ է անհայտ պատճառներով»:
Արգելափակման մեջ գտնվող հայ վարորդները տեղեկացնում են, որ ճանապարհի փակման պատճառ է նշվել նախ վթարը, այնուհետև՝ ձյունը, սակայն իրական պատճառները այդպես էլ հայտնի չեն:Արգելափակաման մեջ գտնվող վարորդները վստահեցնում են, որ վիճակը սարսափելի է. հյուրանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մնացել են առանց հացի և ջրի: Արգելափակման մեջ գտնվող մեքենաներում բազմաթիվ երեխաներ կան, նրանցից շատերը հիվանդացել են:
Հիվանդ երեխաներին բուժօգնություն ցուցաբերելու համար երեկ տարածք է կանչվել նաև շտապօգնության մեքենա: Մի քանի երեխա հոսպիտալացվել է:
Տիրող վիճակի նկատմամբ, ըստ վարորդների, պատկան մարմինները բացարձակ անտարբերություն են ցուցաբերում, տեղում աշխատող ոստիկաններն էլ արգելափակման մեջ մնացած մարդկանց նկատմամբ կիրառում են բռի և կոշտ վերաբերմունք: Վարորդները հորդորում են պարզել արգելափակման պատճառը և հնարավորինս արագ բացել ճանապարհը։