Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի Գանայի հետ հանդիպման ժամանակ (3:2) էներգետիկ հավելում է կերել։ Այս մասին գրում է Championat.com-ը։
Նշվում որ ֆուտբոլիստը գտնվել է մրցակցի տուգանային հրապարակում, կիսավարտիքի միջից հանել վատ տեսանելի առարկան, ապա կերել այն։ Աղբյուրը նշում է, որ դա էներգետիկ հավելում է եղել:
Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով գրավել է Գանայի դարպասը:
Ֆուտբոլիստը դարձել է առաջինը, ով գոլ է խփել աշխարհի 5 առաջնություններում։
Ռոնալդուն փոխարինվել է 2-րդ խաղակեսում։