Search
Close this search box.

«Ես միայն կողմ կլինեմ»․ Զելենսկին` Ղրիմի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Ղրիմի ճակատագիրը ոչ ռազմական ճանապարհով որոշելու պատրաստակամության մասին։ «Financial Times» թերթին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ Ղրիմի ճակատագրի հարցը միջազգային օրակարգում է։

«Հասկանում եմ, որ բոլորը շփոթված են իրավիճակից և այն բանից, թե ինչ կլինի Ղրիմի հետ։ Եթե ինչ-որ մեկը պատրաստ է Ղրիմը ոչ ռազմական ճանապարհով դեօկուպացնելու միջոց առաջարկել մեզ, ես միայն կողմ կլինեմ», — ասել է Զելենսկին։

Միաժամանակ նա նշել է՝ որ որևէ մեկը թող ժամանակ չվատնի՝ ասելով, թե Ղրիմի վերաբերյալ որոշումը ենթադրում է, որ այն ՌԴ կազմի մեջ է մտնում:

Հիշեցնենք՝ Ղրիմը ռուսական տարածաշրջան դարձավ 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեից հետո, երբ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ քվեարկեցին Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան շարունակում է համարել, որ Ղրիմն իր տարածքն է, որը ժամանակավորապես օկուպացվել է։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան քվեարկել են Ռուսաստանին վերամիավորվելուօգտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը վերջնականապես փակված է:

Please enter a valid URL