Պատերազմի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանի ռազմական ծախսերը հասել են մոտ 82 միլիարդ դոլարի, ինչը կազմում է երկրի տարեկան բյուջեի քառորդ մասը։ Forbes-ի տվյալներով՝ 2021 թվականին Ռուսաստանի բյուջեի բոլոր եկամուտները կազմել են 340 միլիարդ դոլար։
Ամենամեծ ծախսերը կազմել են բանակի (28,7 մլրդ դոլար), կորցրած տեխնիկայի (20,8 մլրդ դոլար) և զինվորական աշխատավարձերի (15,6 մլրդ դոլար) ապահովումը։
Եթե խոսենք միայն բանակի ապահովման մասին, ապա գումարի մեծ մասը ծախսվել է հրթիռների վրա (14,1 մլրդ դոլար)։ Ուկրաինայում հակառակորդը արձակել է ավելի քան 4000 հրթիռ, ամեն մեկի միջին արժեքը 3 մլն դոլար է։ Բացի այդ, 6,6 միլիարդ դոլար է ծախսվել հրետանու ապահովման վրա, գրում է Forbes-ը։