Search
Close this search box.

Արցախի կառավարությունը ներքին կոնֆլիկտ է հրահրում

«Կատարոտ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Համբարձումյանը իր էջում անդրադարձել է այսօր Արցախում ներքին լարվածության բերող մի խնդրի, որը հրահրում է գործող իշխանությունը․

Արցախի կառավարության անհեռատես ու ապաշնորհ քաղակականության պատճառով այսօր փախստական դարձած որոշ ընտանիքներ կանգնել են փակուղու առաջ։

Հարցը նրանում է, որ Արցախի կառավարությունը վարձով բնակվող շատ ընտանիքների զրկել է բնակվարձից` պատճառաբանելով, թե այն տները, որտեղ նրանք բնակվում են, ժամանակին վերանորոգվել Է պետության կողմից։ Մինչդեռ տանտերերը ընդհանրապես տեղյակ էլ չեն, որ իրենց տները նախկինում վերանորոգվել են։ Տանտերերի հետ պայմանագիր չի կնքվել։

Ստացվում է, որ Արցախի կառավարությունը տան տերերի հետ վերանորոգման գումարի հարցը կարգավորելու փոխարեն անօրեն կերպով այդ գումարը պահում է անտուն-անտեղ, իր մեղքով այսօր այդ վիճակում հայտնվախ վարձով բնակվողներից։

Արդյունքում վարձով բնակվողը չի մուծում տան վարձը, ինչի պատճառով կոնֆլիկտ է հասունանում վարձատուների և վարձակալների միջև։

Մի շարք ընտանիքներ տանտերերի հետ հարաբերությունները չփչացնելու համար պետության պահած գումարից զատ,նորից մուծվում են տանտերերին, կտրելով իրենց երեխաների բերանից։

Աստիճանաբար այդ կոնֆլիկտը սպառնում է վերածվել մեծ մասշտաբի, քանի որ հազարավոր ընտանիքներ են մնացել անօթևան՝ հայտնվելով բախտի քմահաճույքին։

Կյանքը ցույց է տվել, որ որոշման հեղինակներ խանումյանները, արտակները, սորոսականները, և այլ «գործուղվածներ» գալիս և գնում են, իսկ տեղահանված և չտեղահանված արցախաբնակները մնում են մենակ՝ իրենց հոգսերի հետ։

Արցախում բնակվողները պետք է հաշտ ու համերաշխ ապրեն իրար կողքի, չթշնամանան, այլ հարկ եղած դեպքում թև ու թիկունք կանգնեն, որպեսզի միահամուռ ուժերով դիմակայեն ներքին ու արտաքին թշնամուն։

Արցախի իշխանության վարած այս քայքայիչ քաղաքականությանը վերջ տալու համար արցախցին ոչ թե պետք է տրվի ներքին թշնամանքի, ինչին տանում է գործող իշխանությունը, այլ տեր կանգի իր իրավունքին։

Ընդհանրապես օրենքը վեր է կառավարության որոշումից , իսկ որոշումները կայացվում են օրենքներից ելնելով։

Ըստ օրենքի, քաղաքացուց առանց իր համաձայնության գումար կարելի է բռնագանձել միայն դատական կարգով, վարչարարության մասին օրենքով, կամ կնքված պայմանագրով՝ նախքան գումար բռնագանձելը քաղաքացին տալիս է իր համաձայնությունը, մնացած բոլոր դեպքերում դա անօրինական է, և մարդու իրավունքների խախտում։

Հ.Գ. Չգիտեմ այս ամենը հատո՞ւկ է արվում, թե ուղղակի փնթիության արդյունք է, միայն կասեմ, որ թույլ չենք տա նորից պառակտել առանց այն էլ պառակտված հասարակությանը։

Please enter a valid URL