Search
Close this search box.

«Հրապարակ». Ինչու են Հրաչյա Սարգսյանն ու Տիգրան Ավինյանը մեկնել Լեհաստան

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարողակարգային կանոններ կան, որ այս իշխանությունների օրոք դադարել են գործելուց։ Օրինակ՝ եթե որեւէ միջոցառման մասնակցում է վարչապետը, ապա ԱԺ նախագահը չի մասնակցում։ Կամ՝ եթե նախարարը վարում է խորհրդակցությունը, փոխնախարարները չեն կարող խառնվել դրան։ Նույն տրամաբանության եւ էթիկայի շրջանակներում՝ չեն կարող նախարարն ու փոխնախարարները, քաղաքապետն ու փոխքաղաքապետերը միասին մեկնել գործուղման, մանավանդ՝ եթե այնտեղ երկրի համար ճակատագրական հարցեր չեն որոշվում։

Երեկ Երեւանի քաղաքապետարանից հաղորդեցին, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN Truck & Bus SE ընկերության հրավերով մեկնել են Լեհաստանի Ստարախովիցե քաղաք։ Նրանց ուղեկցել է նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։ Պարզվում է՝ այս գործարանից մենք ավտոբուսներ ենք ձեռք բերելու, եւ երեւանյան պատվիրակության անդամները որոշել են անձամբ հետեւել մեզ համար արտադրված «առաջին ավտոբուսի հնարավորություններին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL