Search
Close this search box.

Ռուսաստանում ԼԳԲՏ, մանկապղծության սեռափոխության պրոպագանդան արգելող օրենք են ընդունել

Հինգշաբթի ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների, մանկապղծության պրոպագանդան եւ սեռը փոխելու ցանկություն առաջացնող տեղեկատվությունն արգելող օրինագիծ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթով արգելվում է ԶԼՄ-ում, համացանցում, գովազդում, գրականութունում եւ կինոյում տարածել ԼԳԲՏ-ի մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ պրոպագանդել ոչ ավանդական սեռական հարաբերությունները, մանկապղծությունը։

Բացի այդ արգելք է սահմանվում ֆիլմին վարձույթի վկայական տրամադրելու հարցում, եթե այն պարունակում է նյութեր, որոնք պրոպագանդում են ոչ ավանդական սեռական հարաբերություններ եւ նախասիրություններ։

Փաստաթուղթը նախատեսում է նաեւ մեխանիզմի ներդրում, որը սահմանափակում է երեխաների հասանելիությունը վճարովի ծառայություններում ԼԳԲՏ տեղեկություններ լսելու կամ դիտելու համար:

Բացի այդ, նախատեսվում է արգելել ապրանքների վաճառքը, այդ թվում՝ ներմուծվող, որոնք պարունակում են վարչական կամ քրեական պատասխանատվություն նախատեսող տեղեկատվություն տարածում։

Նաեւ «Երեխաների առողջությանը եւ զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքը լրացվում է ոչ ավանդական սեռական հարաբերությունների, մանկապղծության եւ երեխաներին սեռը փոխելու ցանկություն առաջացնող հոդվածով:

Please enter a valid URL