Search
Close this search box.

ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ շեշտել է Շենգենյան գոտու երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքն ազատականացնելու անհրաժեշտությունը:

«Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին: Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը:

Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն:

Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023 թ. կհասնենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- գրել է Մարուքյանը:

Please enter a valid URL