Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 24-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրկարգում ընդգրկված է 5 հարց.
— «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
— Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
— Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
— «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
— «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին:
Սահմանվել է, որ առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու 24 ժամվա ընթացքում: