Հայաստանն, անկասկած, կմնա ՀԱՊԿ-ում, չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ՀԱՊԿ երկրների ղեկավարները բանակցություններում քննարկել են Հայաստանում խաղաղապահ առաքելության երկարաձգման հարցը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ճակատագիրը։ «Այս թեման շոշափվեց շատ անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական։ Առայժմ ամեն ինչ չէ, որ հաջողվում է համաձայնեցնել, կան որոշակի նյուանսներ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ «այդ թեման օրակարգում է»։ Կրեմլի ներկայացուցիչը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը պահանջված է եւ անհրաժեշտ։
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է կարեւոր դերակատարում ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում եւ կշարունակի օգնել։ «Ոչ ոք չի փորձում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչ-որ ժամկետի հարմարեցնել, գլխավորն այն է, որ այն ստորագրվի եւ կենսունակ լինի։ Կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, բոլորը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն դրա համար՝ չմրցակցելով միմյանց հետ», հավելել է նա։
Պեսկովը մատնում է, թե ՀԱՊԿ-ը իրականում ինչ է քննարկել «Հայաստանին օգնության» անվան տակ՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը Բաքվի պայմաններով։ Այսինքն, Մոսկվան ՀԱՊԿ-ը գործադրում է Հայաստանի դեմ՝ հանուն Բաքվի շահերի։ Մանրամասն՝ կարդացեք Խայտառակության գագաթնակետը․ Ինչ կատարվեց ՀԱՊԿ երեւանյան հավաքին