Search
Close this search box.

«Այս տեսքով ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը». Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստում

Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:

Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը:

Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ ձեզ Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։

Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ հագեցած ժամանակաշրջան էր։ Մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։

Please enter a valid URL