Search
Close this search box.

Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքվել է

Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում վիրահատության համար մեկնարկած դրամահավաքի արդյունքներով 8 օրվա ընթացքում հավաքվել է 46,830 դոլար, այս պահի դրությամբ դրամահավաքին մասնակցել է ավելի քան 500 մարդ, տեղեկանում ենք gofundme.com կայքից:

Վիրահատության համար անհրաժեշտ է 45 հազար դոլար:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում կոչ արեց միանալ դրամահավաքին և օգնել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի  բուժումն արտերկրում կազմակերպելու հարցում:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ զինծառայողի բուժման համար անհրաժեշտ 45 000 դոլարի 10%-ը կտրամադրեն ինքն ու իր ընկերները:

Please enter a valid URL