Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երևանում ընթանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին ներկա են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ացին ընթառաջ Երևանում կազմակերպվել է ակցիա ինչպես ի աջակցություն Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ ակցիա-խնդրանք Ռուսաստանի նախագահին օգնել հայ ռազմագերիներին վերադարձնել հայերինք։
Նշենք, որ Երեւանի Ազատության հրապարակում այսօր տեղի է ունեցել «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» կարգախոսով ակցիա։
Մինչև ՌԴ նախագահը կժամաներ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին լրատվականները ֆիքսել են, թե քանի ծառայողական մեքենա է ուղեկցել Վլադիմիր Պուտինին։