Այն բանից հետո, երբ «Պատիվ ունեմ» դաշինքը դադարեց գոյություն ունենալ, հարցազրույցներիցս մեկում կանխատեսել էի, որ ինստիտուցիոնալ փոշիացման գործընթացն ավելի մեծ ազդեցություն է գործելու «Հայաստան» դաշինքի վրա: Այսօր հայտնի դարձավ, որ այդ դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն, ըստ էության, փլուզվել է:
Սակայն սա վերջը չէ:
Մինչև նոր տարի «Հայաստան» խմբակցությունն, ըստ էության, դադարելու է գործել՝ որպես մեկ միասնական միավոր:
Ի՞նչ էր «Հայաստան» դաշինքը:
Դա, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ամբիցիաների բավարարման հարթակ էր:
Հիմա ստացվում է՝ այդ ամբիցիաները կամ չկան, կամ էլ՝ այլևս դրանց չի հավատում թիմը:
Քոչարյանը հեռանում է, տարոսը՝ Փաշինյանին…
Քաաքագետ Սուրեն Սուրենյանց