Search
Close this search box.

Երևանը չցնցնվեց. ինչ զեկուցեցին Պուտինին

Սովետական «ժողովրդավարության» մոդելը հիշեցի, երբ Կրեմլի մոտ հավաքված մարդիկ պահանջում էին Ռեյգանի հրաժարականը
Մեր ռուսամետներն ու արևմտամետները մի ընդհանրություն ունեն. նրանց մոտ բացակայում է քաղաքական բովանդակությունը, նրանք սիրում են Ռուսաստանին կամ զզվում են նրանից:
Ազատության հրապարակում ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով հանրահավաք է, որին մասնակցում է 500 մարդ:
Այդքան քիչ մա՞րդ է Հայաստանում դժգոհ Ռուսաստանի քաղաքականությունից:
Իհարկե, ոչ:

Մարդիկ ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության օրակարգով հրապարակ չեն գա, եթե համոզված են, որ բովանդակային այլընտրանք չեն լսելու:
Ռացիոնալ մարդը հասկանում է, որ Փելոսին «փրկիչ» չէ ու պետք չէ նրա այցից էքստազի մեջ ընկնել, նույն ռացիոնալ մարդը հասկանում է, որ ժամանակակից աշխարհն ավելի բազմաշերտ է ու չի հավատում, որ աշխարհի միակ «չարիքը» Պուտինն է, որի դեմ կռվում է «հումանիստ» աշխարհը:

Երբ աշխարհում տեղի ունեցողը բացատրում ենք նման պրիմիտիվ կարգախոսներով, քաղաքականությունը մեռնում է, իսկ թամաշան հավաքում է մարդկանց, ովքեր «տեսարաններ» են սիրում՝ առանց բովանդակության:
Մի խոսքով, Երևանը չցնցնվեց, Պուտինին ու Լուկաշեկոյին էլ զեկուցեցին, որ Երևանում իրենցից դժգոհ է մի 500 «մարգինալ»:
Չեմ էլ բացառում, որ զեկուցողը հենց Փաշինյանն է լինելու, որն ու նրա քաղաքականությունը, ի դեպ, դուրս էին այսօրվա հանրահավաքի ելույթների թիրախավորումից:

Էն սովետական «ժողովրդավարության» մոդելը հիշեցի, երբ Կրեմլի մոտ հավաքված մարդիկ պահանջում էին Ռեյգանի հրաժարականը:
Այդպես էլ պետական ժողովուրդ չդարձանք՝ երազելով ռուսական գուբերնիայի, լավագույն դեպքում՝ ամերիկյան նահանգի «կոմֆորտի» մասին:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Please enter a valid URL