Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երեւան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։
Նախատեսված է Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։