«Տղամարդուն հիվանդանոց են բերել՝դեմքի, պարանոցի, իրանի տարբեր աստիճանի այրվածքներով (մոտ 40% մարմնի մակերես)»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Գյումրի բ/կ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանի փոխանցմամբ՝տղամարդն այս պահին հետազոտման փուլում է, կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունք։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ոմն Արսեն անունով քաղաքացի, ի նշան բողոքի բարձրացել էր ծառն ու սպառնացել է, որ ինքնասպան կլինի։ 30-անց տղամարդը քաղաքացիներին ասում էր, որ ժամանակն է թմբիրից արթնանալու: