«Մանկական Եվրատեսիլի» թիմը հորդորում է մրցույթի տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից։
«Մանկական Եվրատեսիլի» թիմը հայտնում է, որ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» արդեն իսկ վաճառված և կեղծ տոմսեր:
«Տեղեկացնում ենք, որ մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով»,–ասված է հաղոդրագրության մեջ։
Նշվում է նաև, որ վաճառքի այլ աղբյուրներ չկան, ուստի պետք է զգույշ լինել խաբեության զոհ չդառնալու համար։
Հիշեցնենք, որ Փարիզում 2021-ի դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը, և մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում։
Այն կկայանա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Նարե Ղազարյանը կներկայանա «DANCE» երգով
Երևանն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն էր իր «Մամա» երգով հաղթել մրցույթում:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ մասնակցել է 14 անգամ և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: