Կոչ եմ անում Երեւանի հասարակական տրանսպորտը դարձնել անվճար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Լեւոն Զաքարյանը։
Զաքարյանը կոչ արեց այդ ծախսերը փոխհատուցել քաղաքացիների կողմից արդեն վճարվող հարկերի հաշվին։
«Վստահ եմ, որ 100 դրամ ուղեվարձն այդպես էլ չի ծածկում բոլոր ծախսերը, այնպես որ ավելի լավ է 100 տոկոսանոց դոտացիա տրամադրել»,-հավելեց նա։