Քաթարը հրաժարվել է ընդունել Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը ԼԳԲՏ խորհրդանիշների պատճառով։ Այս մասին հայտնել է արաբական Mkalaty պորտալը։ Պատճառը Lufthansa ավիաընկերության ինքնաթիռի վրա մի քանի տղամարդկանց պատկերն է եղել։ Իսլամական պետության իշխանությունները պատկերը կապել են համասեռամոլության քարոզչության հետ, ինչը երկրում անընդունելի է։ Մերժումից հետո գերմանական ավիափոխադրողի ինքնաթիռը թռել է Օման, որտեղից գերմանացի մարզիկները տեղական ավիաընկերությունների ինքնաթիռով վերադարձել են Քաթար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին, Երևանի ժամանակով երեկոյան 8-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայից 50 կիլոմետր հյուսիս գտնվող Ալ Խոր ավանի «Ալ Բայտ» մարզադաշտում Քաթարի և Էկվադորի ընտրանիների հանդիպումով բացվեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը: