Ադրբեջանցի հայտնի գործարար Ֆարհադ Ահմեդովը ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողության ընթացքում։
Ինչպես հաղորդում է Media.az-ը, մի քանի օր առաջ խուզարկություններ են իրականացվել Բաքվում, Գեյչայի եւ Իսմայիլլիի շրջաններում գտնվող գործարարի օբյեկտներում:
Նշվում է, որ Ֆարհադ Ահմեդովը ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։ Նա ցուցմունք է տվել։ Միլիարդատերից գրավոր պարտավորություն է ստացվել Ադրբեջանը չլքելու մասին։
Ներկայումս նրա նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։
Ահմեդովը բնական մրգահյութեր արտադրող AzNar ընկերության ղեկավարն է։ Գործարարը Forbes-ի վարկածով 2022 թվականին ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը 1,7 մլրդ դոլար կարողությամբ:
Ահմեդովը նաեւ 2022 թվականի ապրիլին Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ հայտնված ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում է։