Search
Close this search box.

Լսողության վերականգման նորարարությունները ԼՕՌ տարեկան գիտաժողովում

Կայացավ «Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի» կազմակերպած հերթական տարեկան գիտաժողովը, որը շատ լավ հնարավորություն է ԼՕՌ մասնագետներին փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման, ոլորտի ախտորոշման և բուժման նոր մեթոդներին ծանոթանալու համար: Այս տարվա գիտաժողովը յուրահատուկ էր նրանով, որ ազդարարվեց Հայաստանում ավստրիական MED-EL ընկերության ականջի ներխխունջային իմպլանտի ներդրման մասին, ինչպես նաև ներկայացվեց ռուսական «Աուրիկա» ընկերության արտադրած Ատոմ լսողական սարքի վերջին տարբերակը:

«Շենգավիթ» ԲԿ-ում Հայաստանում առաջին անգամ իրականացվեց ականջի խխունջային ներպատվաստում՝ MED-EL ընկերության արտադրած իմպլանտով: Վիրահատությունը իրականացրեցին Մոսկվայից ժամանած հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալին և պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ Արթուր Շուքուրյանը:


Խոսելով իրենց ընկերության արտադրած իմպլանտի մասին՝ MED-EL ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Իլչենկոն ասում է, որ արտաքնապես այն պարզ, սակայն էլեկտրոնային բաղադրությամբ հզոր սարք է: MED-EL-ը ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող, աշխարհի 4000 բժշկական կենտրոնների հետ համագործակցող ընկերություն է, որի արդյունքների մասին խոսում են ընկերության իմպլանտներով վիրահատված պացիենտները. «Մեր ներխխունջային իմպլանտների առաձնահատկությունն այն է, որ լսողության խնդիր ունեցող մարդիկ կարողանան ոչ միայն լսել և խոսել, այլ նաև մեծ հաճույք ստանան երաժշտությունից. նվագեն երաժշտական գործիքների վրա և երգեն: Դա այն է, ինչով մենք հպարտանում ենք, ինչին մենք հասել ենք»: Պարոն Իլչենկոն ասում է, որ Հայաստան գալուց առաջ երկար են պատրաստվել մեկնարկին և վստահ է, որ իրենց համագործակցությունը Հայաստանի հետ երկարատև կլինի. «Սա կոմպլեքս վիրահատություն է, և հարցը միայն փորձառու վիրաբույժը չէ: Շատ կարևոր է աուդիոլոգի, սուրդոմանկավարժի աշխատանքը: Եվ մեր նպատակն է սովորեցնել և վերապատրաստել տեղի մասնագետներին, որպեսզի նրանք լիարժեք տիրապետեն մեր տեխնիկային: Մենք հետսովետական երկրների հետ աշխատելու մեծ փորձ ունենք և ես համոզված եմ, որ մեր հայաստանյան թիմը շատ կարճ ժամանակում կունենա մեծ հաջողություններ: Դրա համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ, որպեսզի թիմը ինքուրույն հետագայում կարողանա աշխատել»:

Ականջի ներխխունջային իմպլանտավորման վիրահատությունից առաջ աուդիոլոգիական բոլոր հետազոտություններն ու ախտորոշումը իրականացվել է Լսողության ակադեմիայում: Ակադեմիայի վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը MED-EL ընկերության մուտքը Հայաստան համարում է մեր երկրում իրականացվող 2 պետական ծրագրերի շարունակություն, երբ նորածնային տարիքում իրականացվում է լսողության ստուգման սքրինինգ և խնդրի հայտնաբերման դեպքում հետագայում արդեն խխունջային ներպատվաստում: Ասում է՝ այս 2 ծրագրերի շնորհիվ մենք լսողության խնդիրների ախտորոշմամբ և բուժմամբ չենք զիջում աշխարհի ոչ մի լավագույն բժշկական կենտրոնին: Պրոֆեսորը համոզված է, որ MED-EL ընկերության իմպլանտներով կատարված վիրահատություններից հետո լսողության խնդիր ունեցող մարդիկ շատ կարճ ժամանակամիջոցում կվերադառնան լիարժեք կյանքի. «Այս ներխխունջային իմպլանտները տարբերվում են իրենց ժամանակակից հնարավորություններով, դիզայնով և օգտագործման պարզությամբ, բայց միևնույն ժամանակ ձայնի ավելի մեծ դիապազոնի ընդգրկումով: Սա շատ լավ հնարավորություն է մեր ազգաբնակչության համար, և ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը Մեդեելի հետ կլինի երկարատև»:
Գիտաժողովի ընթացքում Ռուսական «Աուրիկա» ընկերության ներկայացուցիչ Տատյանա Բիչկովայան ներկայացրեց իրենց ընկերության արտադրած Ատոմ լսողական սարքի վերջին տարբերակը: Այն բջջային հեռախոսի հավելվածով աշխատող սարք է, և պացիենտը հնարավորություն ունի լսելու երաժշտությունը առանց այլ աքսեսուրաների, կարող է իջացնել, բարձրացնել ձայնը, ինքնուրույն ծրագրավորման որոշակի փոփոխություններ կատարել, տեսնել լիցքավորման աստիճանն ու սարքի գտնվելու վայրը. «Լսողության ակադեմիան լսողապրոթեզավորման հետ կապված ցուցաբերում է բարձրակարգ և պրոֆեսիոնալ մակարդի ծառայություն: Մեր կենտրոնից կարող են ձեռք բերել ամերիկյան «Սթարկի», ռուսական «Աուրիկա» ընկերությունների արտադրած և թվային, և անալոգային լսողական սարքեր: Մեր առանձնահատկությունն այն է, որ մենք հիվանդներին ցուցաբերում ենք աջակցություն բոլոր փուլերում՝ սարքի ընտրությունից մինչև սարքից օգտվելու կանոններ և պահպանություն»: Ռուսասատանի Դաշնության «Академия Слуха»-յի և «Աուրիկա» ընկերության տնօրեն Մաքսիմ Մուրզինովն էլ նշեց, որ Ատոմ լսողական սարքը այսուհետ առկա կլինի նաև հայաստանյան մասնաճյուղում՝ Լսողության ակադեմիայում. «Ամփոփելով հայաստանյան համագործակցության արդյունքները, կարող եմ ասել, որ մենք շատ գոհ ենք դրանից: Մեզ այստեղ օգնում են շատ փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետներ և վստահաբար կարող եմ ասել, որ դիմելով Լսողության ակադեմիա դուք կստանաք պրոֆեսիոնալ մոտեցում, ձեզ համար կընտրեն ճիշտ լսողական սարքեր, կկատարեն ճիշտ ծրագրավորում՝ բարձրացնելով ձեր կյանքի որակը: Արդեն պլանավորում ենք հաջոդ տարի Հայաստանում ընդլայնել լսողական սարքերի վաճառքը՝ բացելով ևս 3 կենտրոն Երևանում, 2 կենտրոն էլ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում»: Այս առումով գիտաժողովը շատ լավ հնարավորություն էր հայաստանյան ԼՕՌ մասնագետների և ոլորտի այլ ներկայացուցիչների համար ծանոթանալու Հայաստան ներմուծվող լսողապրոթեզավորման նորարարություններին: Դա կօգնի իրենց աշխատանքի ընթացքում լսողության խնդիր ունեցող մա՝րդկանց ճիշտ կողմնորոշելու և ժամանակին արված լսողապրոթեզավորումով բարձրացնել նրանց կյանքի որակը:

Լսողության ակադեմիայի տնօրեն Արմինե Մարտիրոսյանը իրենց կենտրոնի փորձը աչքի առաջ ունենալով՝ ասում է. «Մեր երկրում կա մասնագիտացված մի կենտրոն, որտեղ դիմած լսողության խնդիր ունեցող մարդը ստանում է լիարժեք և համապարփակ բժշկական մասնագիտական օգնություն. ախտորոշում, բուժում, լսողապրոթեզավորում, լսողական սարքերի լայն ընտրություն, ծրագրավորում և ձեռք է բերում սարքերի հետ կապված տարբեր աքսեսուարներ: Մենք ունենք արտասահմանյան մասնագետների հետ փորձի փոխանակման մեծ հնարավորություններ, Հայաստան ենք ներմուծում նորագույն տեխնոլոգիաներ՝ թե գիտական թե սարքերի տեսակետից»:

Please enter a valid URL