«Պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ լինել»։ Այս մասին ասվում է Բաքվում ընթացող «Անվտանգություն և համագործակցություն. քաղաքական կուսակցությունների դերը» թեմայով Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ICAPP) մասնակիցներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հղած ուղերձում։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և անվտանգության ապահովումը, միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա, ժամանակի պահանջն է։ Այս տեսանկյունից ողջունելի են քաղաքական կուսակցությունների գիտելիքների և փորձի փոխանակումը, համագործակցության հնարավորությունների ընդլայնումը՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու նպատակով»,- ընդգծել է Ալիևը։