Search
Close this search box.

Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ Լիբանանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայ-լիբանանյան հարաբերությունները բնորոշվում են մեր ժողովուրդների բարեկամական պատմական կապերով, քաղաքակրթական ընդհանրություններով և դժվարին պահերին փոխադարձ աջակցության ավանդույթներով: Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին այս մարտահրավերներով լի շրջանում, և լիահույս եմ, որ Լիբանանի ժողովուրդը մոտ ապագայում կհաղթահարի առկա դժվարություններն ու կվերագտնի կայունության և զարգացման ուղին:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների առկա բարձր մակարդակն ու պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին` հարատև կայունություն և բարօրություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Please enter a valid URL