Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ Պեմզաշենում. ինչ է տեղի ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմաններում նկատել են որ մի քանի կանայք մոտեցել են նշված տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։ Ոստիկանները 5 կանանց տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկի մոտ եղել է 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված է եղել բենզին, և նա ցանկացել է այն օգտագործելով, վառել այդ տունը; Տունը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պահվող, նոյեմբերի 14-ից կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։ Վերջինս հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ճիվաղը մեկ այլ ճիվաղի հետ առանձնակի դաժանությամբ սպանել էին Պեմզաշեն գյուղի բնակիչներ՝ մորն ու նրա 2 անչափահաս երեխաներին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Վրույր Բ-ի նկատմամբ։

Դատավոր Տիգրան Ոսկանյանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելոււց հետո գնացել է խորհրդակցական սենյակ և այսօր՝ ժամը 05։30-ին վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Վրույր Բ․-ն, ով կասկածվում է Պեմզաշեն գյուղում մեկ այլ անձի հետ առանձնակի դաժանությամբ Պեմզաշեն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Զարինե Մ․-ին, նրա 8-ամյա որդուն՝ Սարգիս Մ․-ին և 12-ամյա դստերը՝ Կարինե Մ․-ին սպանելու մեջ, կալանավովել է և դատարանի դահլիճից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։

Կայքի տեղեկություներով՝ դատավորը մանրակրկիտ ծանոթացել է ներկա պահին քրեական գործում առկա նյութերին, որից հետո որոշում է կայացրել։ Իսկ նշված զարհուրելի հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Արթիկի և Անիի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, նույն ծառայության Շիրակի մարզի ազգային անվտանգության ծառայության վարչության ծառայողների, նույն վարչության Արթիկի բաժանմունքի ծառայողների համագործակցված, մեծ ու հսկայածավալ աշխատանքների շնորհիվ։ Մեծ ու հսկայածավալ և բավականին կարևորագույն աշխատանքներ են կատարել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության փարձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննությունների բաժինների աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության փորձառու ու իրենց աշխատանքում հարուստ փորձ ունեցած քննիչների խումբը կատարել են բազմակողմանի աշխատանք, ինչը նրանք արել են բավականին մանրակրկիտ ու ֆիքսել են ամեն մի մանրուք։ Երեկ պետք է տեղի ունեանար նաև մյուս կասկածյալի՝ Ա․Բ․-ի խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն դատական նիստը տեղի չի ունեցել, քանի որ նրա փաստաբանը, ով նախկինում աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, չի եկել դատական նիստին և այն հետաձգվել է ու տեղի է ունենալու այսօր։

Please enter a valid URL