Search
Close this search box.

Ռուսաստանում պատրաստվում են հնարավոր պետական ​​հեղաշրջմանը․ The Insider

Ռուսաստանում պատրաստվում են հնարավոր պետական ​​հեղաշրջմանը, — հայտնում է The Insider-ը։

Դեռ հոկտեմբերի 26-ին Մոսկվայի կենտրոնում զինտեխնիկա և զինված մարդիկ հայտնվեցին, ինչը Դաշնային անվտանգության ծառայությունը (ФСО) բացատրեց ահաբեկչության սպառնալիքները չեզոքացնելու և բարձրագույն իշխանությունների օբյեկտները պաշտպանելու, այսպես կոչված, պլանավորված մարտավարական վարժանքներով։

Ըստ The Insider-ի ռուսական հրատարակության, որը հասանելիություն է ստացել ինչ-որ փաստաթղթերի, Պուտինի անվտանգությունն ապահովող պետական կառույցը պարզապես պատրաստվում է պաշտպանել նրան հեղաշրջումից, և այս մարտավարական զորավարժությունները ФСО-ի հատուկ միջոցների փոքր մասն են։

Ռուսաստանի Դաշնությունում մտավախություն ունեն, որ Կրեմլի իշխանությունների դեմ կարող են կիրառվել ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերը, կրոնական կազմակերպությունները և նույնիսկ հիպնոսը։

Please enter a valid URL